TOON EXPO 2024-ն ամփոփում է աշխատանքային երկրորդ օրը
Նմանատիպ
«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում իր աշխատանքներն է շարունակում Հայաստանում կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում անցկացվող ամենամեծ միջոցառումը՝ TOON EXPO 2024-ը։ Ցուցահանդեսը մեկնարկել է նախօրեին՝ հոկտեմբերի 25-ին, և արդեն հասցրել ընդունել հազարավոր այցելուների։
Հայաստանում 4-րդ անգամ անցկացվող TOON EXPO-ին այս անգամ մասնակցում են անշարժ գույքի ոլորտում գործող ավելի քան 100 խոշոր ընկերություններ։ Այստեղ են նաև Հունաստանից, Դուբայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնք հայ գնորդին են ներկայացնում իրենց երկրներում կառուցվող անշարժ գույքը։
Ինչպես նշում են էքսպոյի կազմակերպիչները՝ Big Projects ընկերության ներկայացուցիչները, ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկը հայկական անշարժ գույքի շուկայի միջազգայնացումն է։
Մանրամասները՝ տեսանյութում.