Անջելինա Ջոլին նոր կերպարով է հանդես եկել AFI փառատոնին

Անջելինա Ջոլին նոր կերպարով է հանդես եկել  AFI փառատոնին

 Օրերս Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտի (AMERICAN FILM INSTITUTE) փառատոնին Անջելինա Ջոլին ներկայացել է նոր կերպարով։ Գանգրահեր Ջոլին երկրպագուներին միջոցառման ժամանակ ուրախացրել է նոր փարթամ սանրվածքով, ինչը կարծես նրանց մեջ արթնացրել է 1980-ականների հիշողությունները: Այս մասին գրում է dailymail-ը։

Անջելինա Ջոլին այս նոր սանրվածքով ներկա է եղել Լոս Անջելեսում կայացած AFI փառատոնի շրջանակում «Մարիա» ֆիլմի ցուցադրության ժամանակ:

49-ամյա դերասանը «Մարիա» ֆիլմում մարմնավորում է լեգենդար օպերային երգչուհի Մարիա Կալասին, նրա կյանքի վերջին տարիները, որոնք անցել են 1970-ականներին Փարիզում։ Ֆիլմը բեմադրել է ռեժիսոր Պաբլո Լարայնը։

Վեց երեխաների մայրը շքեղ կարմիր գորգին փայլել է նաև ոսկե զգեստով՝ ընդգծելով իր սլացիկ կազմվածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում