Վրաստանի նախագահը կոչ է արել չճանաչել ընտրության արդյունքները և հավաքվել Թբիլիսիի կենտրոնում
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել բողոքի ցույցեր սկսել Թբիլիսիի կենտրոնում ու չճանաչել ընտրությունների արդյունքները։
Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից առաջ խոշոր ընդդիմադիր կուսակցությունների միավորման նախաձեռնողն էր։ Նա անձամբ է օգնել եվրոպամետ ընդդիմությանը, չնայած նրան, որ Սահմանադրությամբ նախագահը պետք է անկուսակցական լինի։ Հետևաբար, ըստ Վրաստանի իշխանության, նախագահը հերթական անգամ խախտել է Սահմանադրությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ նորից կգործարկեն նրա իմպիչմենտի ընթացակարգը Սահմանադրության խախտման պատճառով, քանի որ նա արտասահմանյան ուղևորություններ էր կատարում առանց կառավարության համաձայնության:
«Ուզում եմ ձեզ կանչել Ռուսթավելի պողոտա, որպեսզի մենք բոլորս միասին ասենք, որ չենք ճանաչում այս ընտրությունները և պաշտպանում ենք յուրաքանչյուր ձայն»,- հայտարարել Է նախագահը, դիմելով վրաց ժողովրդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում