Rolls-Royce-ը ներկայացրել է միանգամայն նոր, ինքնատիպ Phantom Goldfinger
Նմանատիպ
Rolls-Royce-ը ներկայացրել միանգամայն նոր, ինքնատիպ Phantom Goldfinger՝ նշելով Ջեյմս Բոնդի մասին 1964թ. «Գոլդֆինգեր» ֆիլմի 60-ամյակը։ Այս մասին գրել է Hypebeast-ը։
Phantom Goldfinger-ն օգտագործում է դեղին-սև գունային սխեմա, ինչպես և ֆիլմի հանրահայտ ավտոմեքենան։ 2024թ. նմանակն ունի 21 դյույմանոց անիվներ, որոնք այնպես են պատրաստված, որպեսզի հիշեցնեն ֆիլմի տարբերակի հարթ սկավառակը։ Բացի այդ, մեքենան օգտագործում է 18 կարատանոց ոսկե եւ արծաթե ծածկ, որը հիշեցնում է 007-ի մեքենայի ոսկե կորպուսը։
Rolls-Royce մեքենայի ներսում կա 18 կարատանոց ոսկուց բար Phantom-ի ձևով, որը գտնվում է կենտրոնական կոնսոլի առջևում։ Թե՛ առջևի, թե՛ հետին կոնսոլները ոսկե երիզ ունեն, իսկ ձեռնոցների արկղը մակագրված է ֆիլմի դասական ցիտատով. «Սա ոսկի է, միստր Բոնդ։ Ամբողջ կյանքում ես սիրահարված եմ եղել դրա գույնին, փայլին, աստվածային երկնայնությանը»։
Մեքենայի ուղևորները կարող են նայել առաստաղին և տեսնել 719 «աստղ» և ութ «ընկնող աստղ», որոնք լուսավորում են սրահը գիշերը։ Յուրաքանչյուր աստղ անհատականորեն տեղադրված է այն դիրքով, ինչ և Ֆուրկի լեռնանցքի աստղերը 1964թ. հուլիսի 11-ին կամ «Գոլդֆինգերի» նկարահանումների վերջին օրը։
Ինքնատիպ մեքենան չի վերարտադրվելու, այն արդեն հասցվել է Անգլիայում ավտոարտադրողի գլխավոր հաճախորդներից մեկին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում