«Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը

«Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը

Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Մեքսիկայում։ Այս մասին գրում է showbiz.am-ը։

32-ամյա հայ մոդելն ապրում է Մոսկվայում, դարձել է 3-րդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։

Նա փոխարինել է նախնական հաղթող Իրինա Զախարովային:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զախարովան մրցույթին չի կարող մեկնել ընտանեկան հարցերի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում