Իրանը բարձր գին կվճարի մեզ սպառնալու համար․ Իսրայել
28/10/2024 21:45
Նմանատիպ
Իրանը բարձր գին կվճարի Իսրայելին վնասելու փորձերի համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը:
«Քանի դեռ Իրանը շարունակում է սպառնալ ու Իսրայելին վնասելու փորձեր անե, նա շատ բարձր գին կվճարի»,- նշված է Դանոնի տարածված հայտարարության մեջ:
«Իրանի սպառնալիքների ֆոնին Իսրայելն իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել հնարավոր բոլոր միջոցներով»,-հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում