Սարիկ Անդրեասյանը հայտարարել է, որ մտադիր է ռուսական Ուոլթ Դիսնեյ դառնալ
Նմանատիպ
«Հիմա Սալթան թագավորի մասին հեքիաթ եմ նկարահանում։ Դրա մեջ հսկայական աշխատանք և գումարներ են ներդրվում պարզապես այն պատճառով, որ գիտեմ` Հոլիվուդ չկա: Ես մոտիվացիա ունեմ և՛ թանկ, և՛ որակով անելու,, քանի որ կարող եմ իմ տեղը զբաղեցնել, կոպիտ ասած, Դիսնեյ դառնալ։ Դա համաշխարհային որակ կլինի»,-ասել է ռուսական կինոյի ամենահաջողակ ռեժիսորներից մեկը` Սարիկ Անդրեասյանը, «Սփեշլ» շոուին տված հարցազրույցում։
Անդրեասյանի խոսքով` նման մոտեցման դեպքում մի հագուստը չորս ամիս է կարվում, մյուսը` վեց։ Նա հսկայական աշխատանք է համարում դա։
«Բայց ինչ-որ մեկն այդպես չի անի։ Պարզապես տեղական թատրոնում կարտոֆիլով պարկեր կվարձակալի և հագուստի տեղ «կծախի»։ Նման բան էլ կա։ Պարբերաբար տեսնում եմ այդպիսի բաներ»,-նշել է Սարիկը։
Ռեժիսորի կարծիքով` այժմ որակյալ, վառ բովանդակությամբ ներկայանալու ճիշտ ժամանակն է, քանի որ ռուսական կինոշուկայում արևմտյան մրցակիցների բացակայությունը ավելի շատ հանդիսատես գրավելու ու ավելի մեծ շահույթ ստանալու հնարավորություն է տալիս հայրենական ֆիլմերին։
Նշենք, որ Դիսնեյը կինոյի պատմության մեջ առաջին ձայնային երաժշտական մուլտֆիլմերի ստեղծողն է։ Ռեժիսորը նկարահանել է 111 ֆիլմ ու ևս 576-ի պրոդյուսերն է եղել։ Նա եղբոր հետ հիմնադրել է «The Walt Disney Company» մուլտիմեդիոն կայսրությունը` ժամանցային բիզնեսի պատմության մեջ խոշորագույններից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում