Մեթյու Փերին մահացել է կետամինի օգտագործման արդյունքում

Մեթյու Փերին մահացել է կետամինի օգտագործման արդյունքում

friends հայտնի սերիալի սիրված դերասան 54-ամյա Մեթյու Փերիի դին գտել են 2023 թվականի հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսի իր տան լողավազանում։ Դիահերձման արդյունքում պարզվել է, որ դերասանը սրտի կաթված է ստացել կետամինի օգտագործման արդյունքում։Այս մասին գրում է The New York Times-ը։

2024 թվականի հոկտեմբերի 3-ին Փերիի գործով մեղադրվող բժիշկներից մեկը՝ Մարկ Չավեսը, իրեն մեղավոր է ճանաչել FRIENDS-ի աստղի համար կետամին տարածելու դավադրության մեջ։ Դատավորը նրա դատավճռի կայացման օրը նշանակել է 2025 թվականի ապրիլի 2-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեթյու Փերիի առողջական ծանր վիճակի մասին։

Մեթյու Փերիի մահից հետո նրա առանձնատունը նոր տեր ունի։ Տան նոր սեփականատեր է դարձել կինոպրոդյուսեր Անիտա Վարմա-Լալլիանը։ Նա գնել է առանձնատունը որպես ներդրումային գույք, վճարել է 8,55 միլիոն դոլար, վաճառքն իրականացվել է շուկայից դուրս:

1965 թվականին կառուցված տունը, որտեղ ապրել է դերասանը, գտնվում է հեղինակավոր Pacific Palisades թաղամասում։ Փերին այն ձեռք է բերել 2020 թվականին 6 մլն դոլարով։ Առանձնատան ինտերիերը կառուցված է միջնադարյան մոդեռն ոճով։ Շինության մակերեսը կազմում է 325 քմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում