«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում․ նրանց պահանջը դեռ չի բավարարվել

«Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են թատրոնում․ նրանց պահանջը դեռ չի բավարարվել

«Թատրոնում ենք դեռ, ինչպես պայմանավորվել ենք ոստիկանության հետ»,-Times.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Դերասանական կազմը հոկտեմբերի 28-ից «Գոյ» թատրոնում է, ոստիկանության հետ պայմանավորվածության արդյունքում մնացել և գիշերել են թատրոնում։ Նրանք եկել են իրենց պահանջի հետևից, այն է՝ ստեղծագործել իրենց տարածքում։ Դերասանական կազմը թատոնում կլինի այսօր մինչև 18։00։ «Այսօր մինչև աշխատանքային օրվա ավատրը սպասում ենք որևէ պատկան մարմնի կեղմից գրավոր արձագանքի, դա կլինի դատախազությունից, ԿԳՄՍ նախարարությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե որևէ այլ կառույցից, որտեղ դիմել ենք հարցի ընթացքի մասին պատասխան ստանալու համար»,- ասաց Արզումանյանը։ Ռեժիսորը նշեց, որ տարի ու կես է սպասման մեջ են, բայց զրո արդյունք և՛ բանակցությունների, և՛ թե դատական ընթացքի հարցում։

«Այն լինում է ոչ թե ի հակառակ մեզ, այլ ոչ մի բան, մնացել է օդից կախված, երեկ դիմել ենք դատախազություն, հիմա դրան ենք սպասում հրատապ, բոլոր կետերից սպասում ենք հրատապ հարցի լուծման։ Մեր դերասաններից երկուսը գնացել են դատախազություն՝ երեկվա դիմումի ընթացքը ճշտելու համար։ Նրանց հեռախոսահամար են փոխանցել, թե զանգահարեք այս համարով և ձեզ կասեն ինչ ընթացքի մեջ է։ Մինչև ժամը 18։00 կսպասենք, եթե ոչ մի արձագանք չլինի, դրանից հետո կհայտարարենք՝ ինչ ենք անում՝ մնում ենք, թե շարունակում ենք այլ վայրում»,- ասաց Արզումանյանը։

Իսկ այն հարցին, թե արդյոք հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարարությունը կընդառաջի իրենց պահանջին, ռեժիսորը պատասխանեց, որ եթե պիտի հանդիպեն, քննարկեն, այն, ինչ մինչ այս քննարկել են, դա իրենց պետք չի։ ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, թե անհասկանալի է դերասանական կազմի վարքագիծը, Արզումանյանն ասաց, որ նորմալ է համարում նման մեկնաբանությունը, քանի որ տիկին նախարարը, հավանաբար ենթադրել է, որ իրենք համաձայն են այն առաջարկի հետ, որն արվել է նախարարության կողմից, այն է՝ մնալ անկախ թատրոն, տալ 3 տարվա ֆինանսական աջակցություն ու վերջ՝ առանց տարածք տրամադրելու։

«Տիկին նախարարը կուզեր, որ մենք համաձայն լինեինք, որ այդքանով բավարարվեինք։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ մեր տարածքում պետք է ստեղծագործենք, ինչն նախարարի համար անընդունելի է։ Մենք մինչև վերջին պահն ասել ենք, որ գնում ենք մեր պահանջի հետևից»,-խոսքը եզրափակեց Արզումանյանը։

Զրուցեց՝ Մարինե Գասպարյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում