Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել․ Եղիշե Մելիքյան

Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել․ Եղիշե Մելիքյան

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս մեկ անգամ պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Մելիքբեկյանի օրոք կմարզեմ հավաքական, թե՞ առանց նրա, չեմ կարող հստակ ասել։ Շատ կարևոր է, թե ի՞նչպես կառաջարկեն ու ո՞վ կառաջարկի և ի՞նչ պայմաններում կգնանք բանակցությունների։

Ինձ համար էկան չի, թե ով է ֆեդերացիայի նախագահը, ինձ համար կարևորը մեր հավաքականն է ու նրա գրանցած արդյունքները։ Եթե Մելիքբեկյանը կմտածի, որ ես կարող եմ օգնել մեր հավաքականին, կարելի է բանակցել։ Այո, ես ունեմ անձնկան կարծիք, որը չի համընկնում նախագահի հետ, բայց եթե հարցը վերաբերում է հավաքականին, ապա դա երկրորդական եմ համարում»,- ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը նշել էր, որ «Փյունիկի» և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա և այդ փաստը կարող է խանգարել իրեն հավաքականը գլխավորելու հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում