20-ամյա դահուկորդուհին մահացել է մարզման ժամանակ ընկնելու հետևանքով

20-ամյա դահուկորդուհին մահացել է մարզման ժամանակ ընկնելու հետևանքով

20-ամյա իտալացի դահուկորդուհի Մատիլդա Լորենցին մահացել է՝ մարզման ժամանակ գլխով բախվելով սարալանջին։ Այս մասին հայտնում է դահուկների և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS):

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, Վալ Սենալես լեռներում։ Աղջկան հոսպիտալացրել են Բոլցանոյի (Իտալիա) Սան Մաուրիցիո հիվանդանոցում, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Իտալուհին անցած մրցաշրջանում հաղթել էր Իտալիայի դահուկային սպորտի պատանեկան գավաթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում