Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին թույլ չեն տվել մտնել սեփական օֆիս ընդամենը 12 000 դոլար արժողությամբ համեստ մեքենայի պատճառով
Նմանատիպ
LVMH-ի՝ աշխարհում ճոխության առարկաներ արտադրող ամենամեծ ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն 1990-ականների Peugeot 205 GTI է վարում, որպեսզի չափից ավելի ուշադրություն չգրավի։ Այս մասին գրում է style.news.am-ը։
Հաշվի առնելով այն, որ Բիլ Գեյթսը Porsche է վարում, իսկ Սթիվ Ջոբսը վարում էր Mercedes AMG, ո՞վ կարող էր մտածել, որ միլիարդատերը, որը գերիշխում է ճոխության առարկաների համաշխարհային շուկայում, կընտրի հեչբեք 12 000 դոլար արժողությամբ։ Եվ դա զվարճալի միջադեպի պատճառ է դարձել ֆրանսիացի միլիարդատիրոջ մասնակցությամբ։ Նրան չեն թողել մտնել իր սեփական օֆիսը։
Motorionline-ի տվյալներով՝ պահապանը Բեռնար Առնոյին չի թողել մտնել իր օֆիսներից մեկը։ Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, եւ հերթապահ պահապանը երբեք մինչ այդ տեսած չի եղել իր բոսին։ Նկատելով, որ նա եկել է սովորական հեչբեքով, պահապանը չի հավատացել, որ նա Բեռնար Առնոն է, եւ սկզբում թույլ չի տվել նրան մտնել օֆիս։
Ներկայում ֆրանսիացի միլիարդատերը կառավարում է LVMH կայսրությունը, որի մեջ մտնում են Louis Vuitton-ը, Tiffany-ն, Bvlgari-ն եւ Sephora-ն։ Նրա զուտ կապիտալը կազմում է մոտ 170 մլրդ դոլար, եւ նա ներկայում մոլորակի 5-րդ ամենահարուստ մարդն է։
Ի դեպ, Բեռնար Առնոյի վերոնշյալ 1990թ. Peugeot 205 GTI-ն վաճառվում է 59 990 եվրոյով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում