Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների կոպիտ խախտում

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի կառավարությանը, որը թույլ է տվել օտար ուժերին և ահաբեկիչներին մուտք գործել Սիրիայի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիր իական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի քայլը որակել է սիրիական ինքնիշխանության իրավունքների և միջազգային օրենքի կոպիտ խախտում:

Նախարարությունը Թուրքիային մեղադրել է Սիրիայի արյունահեղության մեջ՝ նշելով, որ Անկարան աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին:

Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր ադ Դին Հասունը նշել է, որ իր երկրին դրդում են կրոնական պատերազմի: Նրա խոսքով` այդ պատերազմը ավելի վտանգավոր է, քան համաշխարհային պատերազմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում