0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
Նմանատիպ
Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս բացառիկ առաջարկը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
«Ակբա Լիզինգը JAC Motors Armenia-ի հետ հայտարարում է բացառիկ համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում բիզնեսի զարգացմանը։ Առաջարկում ենք ձեռք բերել JAC բեռնաուղևորատար և տարբեր չափերի բեռնատարներ մինչև 3 տարի մարման ժամկետով՝ տարեկան 0% փաստացի տոկոսադրույքով՝ ստանալով ԿԱՍԿՈ ապահովոգրությունն անվճար»,- նշել է Ակբա Լիզինգի վաճառքների կառավարման վարչության պետ Հայկ Անդրեասյանը։
«Ամիսների աշխատանքի արդյունքում թե՛ Ակբա Լիզինգի, թե՛ Չինաստանի մեր գործընկերների հետ հասանք նրան, որ կարողանանք ներկայացնել այս բացառիկ առաջարկը. JAC Motors Armenia-ի բեռնատարների և մեքենաների ձեռքբերում՝ տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով»,- նշել է JAC Motors Armenia-ի հիմնադիր տնօրեն Արտակ Զոփունյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում