Իլոն Մասկը Տեխասում 35 միլիոն դոլար արժողությամբ գույք է գնել իր 11 երեխաների և նրանց երեք մայրերից երկուսի համար
Նմանատիպ
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, 35 միլիոն դոլար արժողությամբ համալիր է գնել Օսթինում՝ իր 11 երեխաների և երեք նախկին կանանց համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Մասկը գնել է 14400 քառակուսի ոտնաչափ տարածք զվաղեցնող առանձնատուն, որը նախատեսված է շքեղ տների տեսք ունենալու համար Իտալիայի Տոսկանա քաղաքում:
Պարբերականի համաձայն՝ Մասկն իր մտերիմներին ասել է, որ ցանկանում է իր երկու երեխաների մայրերը ապրեն «հարևան կալվածքներում», որպեսզի իր համար ավելի հեշտ լինի «ժամանակ պլանավորել» կրտսեր երեխաների հետ։ Նա նաև ցանկանում է, որ երեխաները «միմյանց կյանքի մի մասնիկը լինեն»:
Նա, հավանաբար, խոսում էր իր վերջին երկու ընկերուհիների՝ Neuralink-ի աշխատակից Սիոբհան Զիլիսի և երգչուհի Գրայմսի մասին, որոնցից նա փոքր երեխաներ ունի։
Մասկն ու Զիլիսն ունեն երեք երեխա՝ 2-ամյա երկվորյակներ Սթրայդերը և Ազուրը, վերջերս ևս մեկ երեխա են ունեցել, որի անունը հայտնի չէ։
Մասկը նաև երեք երեխա ունի երգչուհի Գրայմսից։
Մասկը նաև մեծահասակ երեխաներ ունի իր առաջին կնոջից՝ Ջասթին Մասկից՝ 20-ամյա երկվորյակներ Գրիֆին և Վիվիան Մասկ, ինչպես նաև 18-ամյա եռյակ որդիներ՝ Քայը, Սաքսոնը և Դամիանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում