Նեյմարը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

Նեյմարը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով հայտնի է «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում իր ելույթներով, կարող է Սաուդյան Արաբիայից տեղափոխվել ԱՄՆ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Հարձակվողի նոր ակումբը կարող է լինել «Ինտեր Մայամին»:

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստը ծրագրել է առանձնատուն գնել Մայամիում։ Հավանական է, որ մոտ ապագայում Նեյմարը կհամալրի տեղի ֆուտբոլային ակումբի կազմը։

Բրազիլացին կարող է վերամիավորվել «Ինտերում» կատալոնական «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցների հետ: Թիմի գույները պաշտպանում են Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում