Կիևում կքանդեն Բուլգակովի, Ախմատովայի և Գլինկայի հուշարձանները

Կիևում կքանդեն Բուլգակովի, Ախմատովայի և Գլինկայի հուշարձանները

Կիևում ցանկանում են քանդել գրող Միխայիլ Բուլգակովի, բանաստեղծուհի Աննա Ախմատովայի և կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի հուշարձանները: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Կիևի քաղխորհրդի պատգամավոր Լյուդմիլա Կովալևսկայային։

Խորհրդային պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների անվանափոխումը Ուկրաինայում սկսվել են 2015 թվականին, երբ ընդունվեց ապակոմունիզացիայի մասին օրենքը։ Վերջին շրջանում Ուկրաինայի իշխանությունները պայքար են սկսել ոչ միայն խորհրդային պատմության, այլև Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի դեմ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները տարիներ շարունակ ագրեսիվ դերուսիֆիկացման և հարկադիր ձուլման քաղաքականություն են վարել, իսկ միջազգային կազմակերպություններն անտեսում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում