Ռուսաստանը գաղտնի տիեզերական սարք է գործարկել
31/10/2024 13:41
Նմանատիպ
Պլեսեցկ տիեզերակայանից մեկնարկել է ռազմական նշանակության «Սոյուզ-2.1 Ա» հրթիռը։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Հայտնում է lenta.ru-ն։
Գործարկումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:51-ին:
Ռազմական գերատեսչությունում չեն բացահայտել տիեզերական սարքի նպատակը։
Ինչպես գրում է NSF պարբերականը, խոսքը կարող է վերաբերել գաղտնի առաքելության մասին՝ ռազմական նշանակություն ունեցող օգտակար բեռներ բևեռային ուղեծիր արձակելու նպատակով։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պլեսեցկ տիեզերակայանից “Անգարա-1.2” թեթև հրթիռով արձակված ռազմական նշանակության արբանյակները դուրս են բերվել թիրախային ուղեծրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում