Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության COP17 միջազգային կլիմայական համաժողովը

Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության COP17 միջազգային կլիմայական համաժողովը

Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա փոխանցմամբ՝ 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես համաժողովի հյուրընկալ։

Նշենք, որ Ադրբեջանը նույնպես դիմել էր՝ համաժողովը հյուրընկալելու։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ժամանակ ասել է, որ COP17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար։

Նա շեշտել է, որ Հայաստանը ոչ մի ջանք չի խնայի՝ ապահովելու, որ համաժողովը դառնա ևս մեկ կարևոր ուղենիշ գլոբալ ջանքերում՝ կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում