Ռուսաստանում «Մոսկվիչ» մեքենաների վաճառքը կարող է աճել մինչև 35-40 հազար միավոր
Նմանատիպ
«Մոսկվիչ» ավտոմեքենաների վաճառքը Ռուսաստանում աճել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսական ավտոկոնցեռնի մամուլի ծառայությանը։
Ըստ ավտոկոնցեռնի տվյալների՝ «Մոսկվիչ» ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը 2024 թվականի հոկտեմբեր ամսին կազմել է 2,4 հազար միավոր։ Նախորդ ամսվա համեմատ աճել է 4,4 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը ներքին շուկայում իրացրել է ավելի քան 130 «Մոսկվիչ-6» սեդան և ավելի քան 100 «Մոսկվիչ-3ե» էլեկտրամոբիլ առաջատար մեքենա: 2024 թվականին ավտոկոնցեռնը վաճառել է 18 հազար ավտոմեքենա, նույն ժամանակահատվածում «Մոսկվիչ-6»-ի վաճառքը կազմել է 1,7 հազար օրինակ, «Մոսկվիչ-3ե»-ինը՝ 1,1 հազար։
Ներկա պահին «Մոսկվիչ» գործարանն արտադրում է երեք մոդելի ավտոմեքենա՝ «Մոսկվիչ-6», «Մոսկվիչ-3ե», նաև «Մոսկվիչ-3» քրոսովեր։ Տարվա վերջին նախատեսվում է մեկնարկել յոթ տեղանոց «Մոսկվիչ-8» քրոսովերի արտադրությունը։
Ինչ վերաբերում է 2025-ի հեռանկարներին, ապա կոնցեռնի կոմերցիոն տնօրեն Մաքսիմ Զլատոկրիլցի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում այս ապրանքանիշի մեքենաների վաճառքը կարող է աճել մինչև 35-40 հազար միավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում