Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Գերմանիան դատապարտել է ավելի վաղ Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը։ Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Դաշնային կառավարությունը խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անօրինական արձակումը։ Գործարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ևս մեկ աղաղակող խախտում է, ինչն անպատասխանատու կերպով ուժեղացնում է լարվածությունը տարածաշրջանում, ինչպես նաև սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը»,-նշվում է հայտարարության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ-ն Փհենյանին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների նոր արձակումներից և միջուկային փորձարկումների անցկացումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում