Apple-ը հայտնում է iPhone 16-ի կայուն պահանջարկի մասին

Apple-ը հայտնում է iPhone 16-ի կայուն պահանջարկի մասին

Չնայած Չինաստանում iPhone 16-ի վաճառքների անկմանը, ընկերությունը հայտնում է 94,9 միլիարդ դոլարի եկամտի մասին։ Այս մասին հայտնում է Тhe Guardian-ը։

Ընկերությունը հայտնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտն աճել է 6 տոկոսով, իսկ մեկ բաժնետոմսի շահույթը (EPS) կազմել է 1,64 դոլար: Ընկերության շահույթը գերազանցել Է Ուոլ Սթրիթի կանխատեսումները։

Չորրորդ եռամսյակի ծառայությունների բաժնի եկամուտները, ներառյալ բաժանորդագրությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,31 միլիարդ դոլարից մինչև 24,97 միլիարդ դոլար:

Apple-ն iPhone 16-ը թողարկել է չորրորդ եռամսյակի ավարտից օրեր առաջ և եկամուտների մասին այս տեսակ հաշվետվությունը կարծես iPhone 16-ի պահանջարկի մասին է վկայում։

Ակնկալվում էր, որ վերջին iPhone-ի գործարկումը Apple-ի համար օգուտ կլինի Չինաստանում։ Սակայն Huawei-ի և Xiaomi-ի նման խաղացողների կատաղի մրցակցության պատճառով անցյալ եռամսյակում ընկերությունը սմարթֆոնների վաճառողների շուկայում կորցրել է դիրքերը և իջել է վեցերորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում