Իսրայելը կարող է Իրանում հասնել ցանկացած վայր․ Նեթանյահու

Իսրայելը կարող է Իրանում հասնել ցանկացած վայր․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ներկայումս Իսրայելն ունի Իրանում գործողությունների առավելագույն ազատություն և Իսլամական Հանրապետությունում «ցանկացած վայր հասնելու» հնարավորություն:

«Իսրայելն այսօր Իրանում գործողությունների ավելի մեծ ազատություն ունի, քան երբեւէ։ Մենք կարող ենք հասնել Իրանի ցանկացած վայր՝ կախված մեր կարիքներից»,- հայտարարել է վարչապետը՝ իսրայելական բանակի սպաների դասընթացների ավարտական արարողության ժամանակ։

Նեթանյահուն հավելել է, որ բարձրագույն նպատակը, որը դրվել է անվտանգության համակարգի առջև, Իրանի մոտ միջուկային զենքի կանխարգելումն է:

«Միջուկային թեման մեր ուշադրության կենտրոնում է, և մենք մեր աչքերը չենք կտրում այդ բարձրագույն նպատակից: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Հասկանալի պատճառներով ես չեմ կարող մանրամասն խոսել այդ նպատակին հասնելու մեր ծրագրերի մասին»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում