ԱՄՆ-ն ի՞նչ նոր զինատեսակներ է փոխանցելու Ուկրաինային

ԱՄՆ-ն ի՞նչ նոր զինատեսակներ է փոխանցելու Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես նշում Է Պենտագոնը, այդ հատկացումն արդեն 69-րդն է 2021 թվականի օգոստոսից ի վեր։ Օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինան լրացուցիչ հնարավորություններ կստանա անվտանգության և պաշտպանության ոլորտում առավել սուր կարիքները բավարարելու համար, ներառյալ օդային սպառնալիքների որսման համակարգերը, հրթիռային և հրետանային համակարգերի համար զինամթերքը, զրահապատ մեքենաները և հակատանկային զենքերը:

Մասնավորապես, փաթեթը ներառում է զինամթերք զենիթահրթիռային համալիրների համար, Stinger հրթիռներ, անօդաչու համակարգերին հակազդելու համար սարքավորումներ և զինամթերք, ավիացիոն զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր և մի շարք այլ սպառազինություններ:

Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի և դրա հետ կապված կոալիցիաների միջոցով՝ աջակցելու Ուկրաինային ռազմի դաշտում իր կրիտիկական կարիքները բավարարելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում