Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրում երևանցիներից

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրում երևանցիներից

«Որոշ թերությունների համար մեր հանրությունից ներողություն եմ խնդրում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ադրադառնալով՝ Երևանում միասնական տոմսային համակարգին և հավելելով, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացն ամբողջական հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի և միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է։ 

Ըստ նրա, այդ բարեփոխումներն ուղղված են  հանրային տրանսպորտի ոլորտում վճարման համակարգն ավելի թափանցիկ դարձնելու, քաղաքացիներին քաղաքակիրթ ձևով հանրային տրանսպորտից օգտվելու գործընթաց ապահովելու, որն ամբողջ աշխարհում վաղուց ընդունված է։

«Նոյեմբերի 1-ին, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 միլիոն դրամով բարձրացել է:

Չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որոնք անընդմեջ մոնիտորինգ ենք անում և կամաց-կամաց դրանց էլ ենք լուծում տալիս: Հանրությունը մեր բոլոր հաղորդագրություններն ըմբռնել է և մեզ հետ հավասար քայլում է այս ուղղությամբ և բարեփոխումների իրականացմանը կողմ է։

«Մենք 24/7 ռեժիմով աշխատում ենք, որ օր առաջ անգամ այդ փոքր թերությունները չլինեն»,-  ասել է  Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է  100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում