Նավթի շուկայում գները բարձրացել են

Նավթի շուկայում գները բարձրացել են

Հոկտեմբերի 25-ից Brent նավթի գինն առաջին անգամ գերազանցել Է մեկ բարելի դիմաց 75 դոլարը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։

Ըստ Կոմերսանտի՝ Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը ICE բորսայում աճել է 2,71 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,08 դոլարի:

Դեկտեմբերի մատակարարման WTI տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 2,85 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,47 դոլարի:

Հոկտեմբերի սկզբին Brent-ը վաճառվել է մեկ բարելի դիմաց 78 դոլարից բարձր՝ երկու տարվա ընթացքում գրանցելով ռեկորդային աճ։

Ըստ տվյալների՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով՝ Իրանին Իսրայելի հարվածներից հետո, անցած ամսվա վերջին նավթի գինն էժանացել էր։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2025 թվականին հումքային ապրանքների համաշխարհային գները կարող են իջնել մինչև հնգամյա ամենացածր մակարդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում