Փեզեշքիանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
05/11/2024 11:13
Նմանատիպ
Իրանի Իսլամական հանրապետության նախագահը ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հաբիբուլլահ Աբբասին երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում։
Համաժողովը, որը հայտնի է որպես «COP29», կլիմայի փոփոխությանը նվիրված ամենամյա հանդիպումների շարք է, այն անցկացվում է 1995 թվականից:
Այս Համաժողովների նպատակն առաջընթացի ստուգումն է, թե ինչ ձեռքբերումներ ունեն ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցները կլիմայի փոփոխության զսպման գործում։
Այս ամենամյա համաժողովի 29-րդ նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը Բաքվում՝Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում