Հարավային Կորեան Meta-ին տուգանել է

Հարավային Կորեան Meta-ին տուգանել է

Օգտատերերի տվյալները հավաքագրելու համար Հարավային Կորեան տուգանել է Meta-ին 15 մլն դոլարով։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտնում է Սեուլի տվյալների պաշտպանության գործակալությունը։

Երբ պարզվել է, որ ընկերությունը հավաքել է օգտատերերի տվյալները և փոխանցել գովազդատուներին՝ առանց օրինական հիմքերի, Հարավային Կորեան պարտավորեցրել Է Facebook-ի սեփականատեր Meta Platforms-ին վճարել 15,67 միլիոն դոլար։

«Facebook-յան մոտ 980,000 հարավկորեացի օգտատերերից Միացյալ նահանգների տեխնոլոգիական հսկան տեղեկատվություն է ստացել նրանց կրոնի, քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշման մասին՝ առանց օգտատերերի համաձայնությունը ստանալու»,-ասվում է Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության մեջ:

Այդ ինֆորմացիան օգտագործել է մոտ 4000 գովազդատու, փոխանցում է գործակալությունը։ Սակայն, Meta Korea-ի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել։

«Պարզվել է, որ Meta-ն վերլուծել է օգտատերերի վարքագծի վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են նրանց դուր եկած էջերը, այն գովազդները, որոնց վրա Facebook-ում քլիք են արել, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության հետ կապված գովազդային թեմաները, որոնք ստեղծել ու կառավարել են»,- ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ Meta-ն չի կարողացել կանխել հաքերների կողմից մոտ 10 հարավկորեացիների մասին տվյալների արտահոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում