Մեծ Բրիտանիան տիեզերք կարձակի ևս մեկ ռազմական արբանյակ
05/11/2024 16:55
Նմանատիպ
Մեծ Բրիտանիան մտադիր է 2027 թվականին հետախուզության համար տիեզերք արձակել ևս մեկ սեփական ռազմական արբանյակ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը:
«Ռազմական գործողություններին աջակցելու համար Juno նոր արբանյակը կմշակվի և կկառուցվի Մեծ Բրիտանիայում։ Արձակումը նախատեսված է 2027 թվականին»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 51 միլիոն դոլար) Նախագծի շրջանակներում արբանյակի ստեղծումը հանձնարարվել է Surrey Satellite Technology:
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր արբանյակը նախատեսված կլինի հետախուզության և դիտարկման ոլորտում Մեծ Բրիտանիայի կարողությունների ուժեղացման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում