Toyota-ն կորցնում է իր շահույթը

Toyota-ն կորցնում է իր շահույթը

Երկու տարվա ընթացքում մեծ ձեռբերումներից հետո Toyota-ի պահանջարկը կտրուկ նվազել է։ Սա վկայում է եկամուտների կայուն աճից հետո պահանջարկի նվազման մասին։ Այս մասին գրում է Reuters-ը։

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողն այնուամենայնիվ ակնկալում է, որ 8 միլիարդ դոլար եռամսյակային եկամուտ կգեներացնի՝ հույս ունենալով, որ վարորդները նախընտրում են բենզինային մարտկոցով հիբրիդները, քան ստանդարտ բենզինային մեքենաները։ Ըստ տվյալների՝ դեպի Միացյալ Նահանգներ Toyota-ի երկու մոդելների մատակարարումը դադարեցվել է։ Վաճառքի և արտադրության վերջին տվյալները ցույց են տալիս Toyota-ի աճի չափավոր դանդաղումը։

Ըստ տեղեկության՝ սա 2022 թվականի նույն եռամսյակից ի վեր ընկերության շահույթի առաջին անկումն է: Toyota-ն արդեն հայտնել է, որ եռամսյակային համաշխարհային վաճառքները նախորդ տարվա համեմատ նվազել են 4%-ով, իսկ արտադրությունը՝ 7%-ով:
Toyota-ի ռազմավարությունը՝ ԱՄՆ-ում հիբրիդային մեքենաների շարքն ընդլայնելու հարցում, կարող է կանխել էլեկտրական մեքենաների սուբսիդիաների կրճատումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում