Մոսկվան չի շտապեցնում Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր կնքել
05/11/2024 17:25
Նմանատիպ
Մոսկվան չի շտապեցնում Երևանին և Բաքվին հապճեպ պայմանագիր կնքել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաշվի առնելով երկու երկրների միջև երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները և զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթաց գրանցելը»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ խաղաղության հասնելու համար երկու կողմերից պահանջվում են զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար։
«Ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք շտապեցնում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում