Shein-ը և Temu-ն պատրաստվում են 2026 թ-ին իրար դեմ հարցուցած դատավարությանը

Shein-ը և Temu-ն պատրաստվում են 2026 թ-ին իրար դեմ հարցուցած դատավարությանը

Նորաձևության առցանց հարթակները՝ Shein-ը և Temu-ն, պատրաստվում են 2026 թվականին Լոնդոնի Գերագույն դատարանում կայանալիք դատավարությանը՝ հեղինակային իրավունքի խախտման և հակամրցակցային վարքագիծ դրսևորելու հարցերով։

Նախորդ տարի Shein-ը Temu-ին դատի էր տվել Բրիտանիայում՝ մեղադրելով Temu հարթակում առկա որոշ ապրանքների լուսանկարների հեղինակային իրավունքի խախտման մեջ։
Temu-ն հակադարձել է Shein-ին հայցով՝ մեղադրելով բրիտանական մրցակցային օրենսդրությունը խախտելու մեջ։
«Shein-ը հեղեղում է Temu-ին հեղինակային իրավունքի խախտման անհիմն ծանուցումներով՝ խափանելով ապրանքների վաճառքը»,-ասել են Temu-ի փաստաբանները նախնական լսումների ժամանակ։

«Ակնկալվում է, որ Լոնդոնի Գերագույն դատարանում գործերը կքննարկվեն մինչև 2026 թվականի վերջը»,-հույս են հայտնել Shein-ի փաստաբանները։

Երկու մրցակիցների միջև Լոնդոնի դատական հայցը գլոբալ իրավական պայքարի մեկն «ոտքն» է: Դեկտեմբերին Temu-ն դատի էր տվել Shein-ին ԱՄՆ-ում, իսկ օգոստոսին Shein-ը գործ է հարուցել Temu-ի դեմ:

Ե՛վ Shein-ը, և՛ Temu-ն արագորեն ընդլայնվել են միջազգային շուկաներում՝ էժան հագուստով, աքսեսուարներով և գաջեթներով, թեև դրանք մեծ հսկողության տակ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում