ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան համաձայնության են եկել միջուկային արտահանման շուրջ
Նմանատիպ
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան նախնական համաձայնության են եկել միջուկային արտահանման և համագործակցության սկզբունքների վերաբերյալ: Այս մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության միջև խորը և վաղեմի հարաբերություններին համապատասխան՝ երկու երկրները հասել են կարևոր արդյունքի՝ առաջ մղելով իրենց համագործակցությունը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում, նախաստորագրել փոխըմբռնման հուշագիր միջուկային արտահանմանը և համագործակցությանը վերաբերող սկզբունքների վերաբերյալ»,-ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ կողմերն ուժեղացրել են վերահսկողությունը քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ:
«Այս հուշագիրը վերջնականապես կքննարկվի երկու երկրների մայրաքաղաքներում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում