Ռուսաստանը Հարավային Կորեային կոչ է անում չկանգնել վտանգավոր ուղու վրա
05/11/2024 20:32
Նմանատիպ
Ռուսաստանը Սեուլին կոչ է անում «ուշքի գալ և ծայրահեղ վտանգավոր ուղու վրա չկանգնել» Կիևին սպառազինություն ուղարկելու հարցում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան:
«Դատելով ամենից՝ Հարավային Կորեան սկսել է ներքաշվել Վաշինգտոնի վտանգավոր արկածների մեջ՝ ավելացնելու արևմտյան զենքի մատակարարումները Կիևին, որն իր մարտական կորուստների ֆոնին դրա կարիքը շատ ունի։ Կոչ ենք անում հարավկորեացի գործընկերներին ուշքի գալ և չկանգնել չափազանց վտանգավոր ճանապարհի վրա, որը նրանց ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Առավել ևս, որ հարավկորեական հետազոտության տվյալներով, երկրի բնակչության վստահ մեծամասնությունը չի աջակցում Ուկրաինա սպառազինություն ուղարկելուն»,-ասել է Եվստիգնեևան Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում