Հայաատանում մեկնարկում է լիմֆեդեմայով տառապող պացիենտների բուժման ծրագիր

Հայաատանում մեկնարկում է լիմֆեդեմայով տառապող պացիենտների բուժման ծրագիր

Նոր և մեծ ծրագիր՝ լիմֆեդեմայով տառապող պացիենտների բուժման համար: Առաջիկա ամիսներին Հայաստանում կլինեն ոլորտի առաջատար մասնագետները, որի շրջանակում նախատեսված են սուպերմիկրովիրաբուժական տեխնիկայի կիրառմամբ վիրահատական միջամտություններ:

Հայաստանում թիմի աշխատանքները կհամակարգի ԱԱԻ պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պլաստիկ վիրաբույժ Պարույր Անտոնյանը: Լիմֆոստազը և դրա բուժման ժամանակակից մեթոդները Պարույր Անտոնյանի գիտական ուսումնասիրության հիմնական ուղղություններից մեկն են:

Ծրագրին կարող են դիմել վերջույթների երկարատև այտուցներով տառապող անձինք, որոնց մոտ խնդիրն ի հայտ է եկել ինչպես առաջնային, այնպես էլ՝ որպես հետվիրահատական բարդություն, օրինակ՝ օնկոլոգիական բարդ վիրահատությունների հետևանքով։

Գրանցման, նախնական զննման անհրաժեշտության դեպքում նախավիրահատական պատրաստության աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և հերթագրվել, որի համար անհրաժեշտ է ուղարկել տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար, նշել ախտահարված վերջույթը, առկայության դեպքում՝ նախկինում ստացած բուժման էպիկրիզ, որից հետո թիմի օպերատորները կապ կհաստատեն պացիենտի հետ՝ հետագա քայլերը և մանրամասները քննարկելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում