41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել

41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել

41-ամյա Լիանան 11-րդ անգամ է զգում երեխա ունենալու բերկրանքը։ Այս մասին հայտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը։

Աբելը, բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 7-րդ տղան, ևս «Էրեբունիի» ծննդատանն է ծնվել։ Այս անգամ նորածնի անունը երեխաներն են ընտրել։

Բազմազավակ մայրիկը դժվարություններից վաղուց չի վախենում, հատկապես հիմա, երբ իրեն օգնում են ավագները։

Լիանան համոզված է, որ Աբելն էլ իր քույրերի և եղբայրների պես առողջ և ապահով մանկություն է ունենալու։

Չնայած հաճախակի ծննդաբերություններին Լիանայի բոլոր հղիությունները հարթ են ընթացել։

Ամեն անգամ հղիանալիս նրա ընտրությունը «Էրեբունի» ծննդատունն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում