Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում Ռուսաստանից․ New York Times

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում Ռուսաստանից․ New York Times

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագրին» մեծացրել Է Ուկրաինայի հիասթափությունն Արևմուտքից: Այս մասին գրում է New York Times-ը։

«Բայդենի զուսպ արձագանքը հաղթանակի ծրագրին, որը Զելենսկին ներկայացրեց վերջերս Վաշինգտոն կատարած ուղևորության ժամանակ, սրեց հիասթափության աճող զգացումը։ Կիևում հայտարարել են, որ դա սահմանափակում է ռազմական գործողությունների ընդունելի ավարտ գտնելու հնարավորությունները»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, շատ ուկրաինացիներ կարծում են, որ Բայդենի վարչակազմը կաշկանդված է Մոսկվայի հետ ուղղակի առճակատման վախով, որն էլ ի վերջո Կիևին դատապարտեց դանդաղ պարտության:

Պարբերականը գրում է՝ ոչ մի նշան չկա, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կցուցաբերի այն ռազմական աջակցությունը, որն, ըստ Կիևի, կստիպի Ռուսաստանին բանակցություններ սկսել: Բացի այդ, ոչինչ չի կանխագուշակում, որ Վաշինգտոնը պատրաստ է ստանձնել անվտանգության երաշխիքների տրամադրման պարտավորությունները, որոնք Կիևն անհրաժեշտ է համարում տևական խաղաղության հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում