Ի՞նչ է տեղի ունենում համաշխարհային քաղաքականության մեջ։ Կրեմլի մեկնաբանությունը
Նմանատիպ
Աշխարհի անցումը միաբևեռ համակարգից բազմաբևեռի երկարատև է ու տանջալի, քանի որ հեգեմոնները չեն ցանկանում հրաժարվել իրենց դերից եւ կառչում են դրանից, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
«Այդ անցումը (միաբևեռից դեպի բազմաբևեռ աշխարհ – խմբ.) շատ երկարատև է, շատ տանջալի, քանի որ «ոսկե միլիարդի» երկրները, որոնք այժմ աստիճանաբար կորցնում են հեգեմոնի դերը, չեն ցանկանում կորցնել այդ դերը։ Նրանք օգտագործում են իրենց տնտեսական հզորությունը սեփական դիրքի պահպանման համար», – մասնավորապես ասել Է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այժմ աշխարհն անցնում է բազմաբևեռ համակարգին՝ ավելի արդար, ոչ գաղութային, որտեղ գերակշռում են իրավահավասարության, փոխշահավետության եւ հարգանքի հարաբերությունները, որտեղ մեծ երկրները չեն փորձում փոքրերին սովորեցնել ապրել, չեն թելադրում կյանքի չափանիշներ այլ երկրներին, բայց և չեն հանդուրժում, երբ ինչ-որ մեկը մտնում է նրանց ներքին գործերի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում