Ուկրաինայում կանանց պարտադիր կզորակոչեն բանակ

Ուկրաինայում կանանց պարտադիր կզորակոչեն բանակ

Ուկրաինայում պարտադիր մոբիլիզացիա պետք է հայտարարել կանանց համար, դա չի լուծի Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու հարցը, բայց առանց դրա արդեն հնարավոր չէ։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին հոկտեմբերի կեսերին հայտարարել էր, որ ուկրաինական իշխանություններն ապագայում կարող են սկսել կանանց մոբիլիզացիա:

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա էր ներկայացրել օրինագիծ, որով առաջարկում էր զինվորական հաշվառման վերցնել այն կանանց, ովքեր ցանկանում են անցնել բազային զինվորական ծառայություն, որը երկրում մտցվել է ժամկետային ծառայության փոխարեն: Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի պահեստազորայինների խորհրդի ղեկավար Իվան Տիմոչկոն հայտարարել էր, որ Ուկրաինայում կանանց պետք է նախապատրաստել զինվորական ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում