Աղքատ երկրներում վաճառում է ոչ առողջարար սնունդ․ Reuters
Նմանատիպ
Սննդի և ըմպելիքների համաշխարհային խոշորագույն ընկերությունները ցածր եկամուտ ունեցող երկրներում վաճառում են ավելի քիչ առողջարար ապրանքներ, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Շահույթ չհետապնդող խումբը պարզել է, որ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում մշակված աստղային վարկանիշային համակարգում ցածր եկամուտ ունեցող երկրներում 30 ընկերության վաճառվող ապրանքներն ավելի ցածր գնահատականներ են ստացել, քան բարձր եկամուտ ունեցող երկրներում։
Ցածր եկամուտ ունեցող բազմազգ երկրներում վարկանիշը կազմել է 1,8: Բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ավելի շատ ապրանքներ են փորձարկվել, այդ ցուցանիշը կազմել է 2,3:
«Սա ահազանգ է այդ երկրների կառավարությունների համար»,-այս մասին ասել է Access to Nutrition Initiative-ի հետազոտությունների տնօրեն Մարկ Վայնենը՝ կոչ անելով զգոնություն ցուցաբերել։
«Մենք պարտավորվել ենք մեծացնել ավելի սննդարար սննդի վաճառքը, ինչպես նաև մարդկանց ուղղորդել դեպի ավելի հավասարակշռված դիետա»,-ասել է Nestle-ի խոսնակը, նա հավելել է, որ Nestle-ն նաև զարգացող երկրներում սննդային թերությունները վերացնել նպատակով հարստացնում է սնունդը վիտամիններով:
PepsiCo-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: Անցյալ տարի ընկերությունը նոր նպատակներ էր դրել՝ նվազեցնել իր կարտոֆիլի չիպսերի նատրիումը և ավելացնել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են հատիկավորները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում