Բուֆֆոն. ՉԼ-ում հաղթելու համար «Յուվենտուսում» անցկացրած 500 խաղից 200-ը կտայի

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի և Ա սերիայի շրջանակներում իրենց թիմի նպատակների մասին:

-ՉԼ-ում «Յուվենտուսի» նպատակն ամենաքիչը պետք է 1/4 եզրափակիչը լինի, իսկ Իտալիայի առաջնությունում նորից պետք է չեմպիոնության ձգտենք: Կարծում եմ, որ ՉԼ-ում ամբողջ հարցն ինքնավստահության մեջ է:

Մենք կողմնակի ազդեցություն ենք զգում: Իտալիայի առաջնության խաղերի պես ինքնավսահ չենք: ՉԼ-ում հաղթելու համար «Յուվենտուսի» հագուստով անցկացրած իմ 500 խաղերից 200-ը կտայի,-ասել է Բուֆֆոնը: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում