IKEA-ի սեփականատերը վաճառել է Ռուսաստանում վերջին ակտիվը
Նմանատիպ
Խոսքը բաշխիչ կենտրոնի մասին է, որը շվեդական Ingka Group-ը բացել էր 2003 թվականին։ Ինչպես հայտնի է Շվեդական Ingka Group-ը զարգացնում է IKEA խանութների ցանցը։ Ըստ պնդումների՝ IKEA-ի աշխատանքի դադարեցումից հետո Ռուսաստանում պահեստը չի շահագործվել։ Այս մասին գրում են ռուսական կայքերը։
«Այս բաշխիչ կենտրոնը Ռուսաստանում IKEA-ի զարգացման բանալին է»,-դեռ 2019-ին ասել էր այդ ժամանակ Ռուսաստանում Ingka Group-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Անտոնին։
Պահեստը ժամանակի ընթացքում արդիականացվել էր՝ 50 հազար քմ-ից հասցնելով գրեթե 180 հազար քմ-ի: Այն սպասարկում էր շվեդական մանրածախ առևտրի բոլոր խանութները։
«Ռոսբիզնեսկոնսալթինգ»-ը՝ հղում անելով աղբյուրին, գրում է, որ գործարքը ստել է օտարերկրյա ներդրումների վերահսկման կառավարական հանձնաժողովի հավանությունը:
Գործարքը տեղի է ունեցել սահմանված կանոնների համաձայն, վաճառվել է գործարար Ռոբերտ Ուզիլովին։