Թրամփի հաղթանակը կհանգեցնի Եվրոպայի սպառազինության․ Bloomberg

Թրամփի հաղթանակը կհանգեցնի Եվրոպայի սպառազինության․ Bloomberg

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կհանգեցնի Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճի և գերմանական պաշտպանական կոնցեռնների արտադրանքի պահանջարկի։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Գերմանիայի պաշտպանական արդյունաբերությունն իր ուշադրությունն է հրավիրում Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձի վրա, որը կբարձրացնի Եվրոպայի ռազմական ծախսերը և կհանգեցնի եվրապական արդադրության զինամթերքի մեծ պահանջարկի»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես Bloomberg-ին հայտնել է Hensoldt պաշտպանական կոնցեռնի տնօրեն Օլիվեր դերին, Թրամփի հաղթանակը Եվրոպայի պաշտպանության սեփական ծախսերի համար պատասխանատվություն ստանձնելու կոչ է: Rheinmetall կոնցեռնի ղեկավար Արմին Պապպերգերն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ընտրություններում Հանրապետականի հաղթանակի ֆոնին եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը ճնշում կզգա, և այդ ճնշումը կօգնի Գերմանիայի կոնցեռններին ավելացնել ռազմական արտադրությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում