Հայտնի ընկերությունները կրճատում են ապրանքների մատակարարումները Չինաստանից․ Reuters
Նմանատիպ
Կոշիկներ և նորաձևության այլ պարագաներ արտադրող Steven Madden ամերիկյան հայտնի ընկերության ղեկավարները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո սկսել են աշխատել Չինաստանից այլ երկրներ ապրանքների մատակարարումները արագորեն տեղափոխելու ուղղությամբ:
Դոնալդ Թրամփը փետրվարին հայտարարել էր իր՝ իշխանության գալու դեպքում Չինաստանի համար կրկին մաքսատուրքեր է սահմանելու։ Այն կարող է գերազանցել 60 տոկոսը, որը մեծ լարվածություն կառաջացնի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար, հատկապես, երբ նրանք մեծապես ապավինում են տարածաշրջանից ներմուծումներին:
Steven Madden ընկերությունն արդեն մշակել է Չինաստանից ապրանքներն ավելի արագ արտահանելու, արտադրական բազաներ այլ երկրներում ստեղծելու միջոցները, օրինակ՝ Կամբոջայում, Վիետնամում, Մեքսիկայում, Բրազիլիայում:
«Steven Madden-ի ներկայիս բիզնեսի կեսից քիչը կարող է ենթակվել չինական ներմուծման սակագներին, եթե իհարկե Թրամփը, երբ հունվարին ստանձնի իր պաշտոնը, որոշի նոր սակագներ սահմանել»,- ասել է ընկերության խոսնակը:
Գործադիր տնօրենը հայտարարել է, որ իրենց նպատակը Չինաստանից մատակարարվող ապրանքների մասնաբաժինը մոտ 40-45%-ով եկող տարվա համար կրճատելն է։
Steven Madden-ը ստեղծվել է Նյու Յորքում 1990 թվականին, արտադրում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Dolce Vita-ն, Betsey Johnson-ը, Blondo-ն, Greats-ը, BB Dakota-ն և Mad Love-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում