Ռուսաստանին պարտության մատնելու ձգտումը կհանգեցնի համաշխարհային ողբերգության․ Պուտին
Նմանատիպ
Ոչ ոք չի երաշխավորում, որ սպառնալիքների աճի դեպքում Արևմուտքը միջուկային զենք չի օգտագործի։ Այս մասին հայտարարել է Պուտինը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստում:
«Միջազգային հակամարտություններն ու բախումները հղի են փոխադարձ ոչնչացմամբ։ Ի վերջո, զենքը, որը կարող է դա անել, գոյություն ունի և անընդհատ բարելավվում է, տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ձեռք է բերում նոր ձևեր: Իսկ նման զենքի տերերի ակումբն ընդլայնվում է։ Եվ ոչ ոք չի երաշխավորում, որ սպառնալիքների ձնահոսքի և իրավական ու բարոյական նորմերի վերջնական ոչնչացման դեպքում այն չի գործի»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ աշխարհը մոտեցել է վտանգավոր սահմանագծին՝ նշելով, որ Միջուկային զենքի խոշորագույն զինանոց ունեցող երկրին՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու Արևմուտքի կոչերը ցույց են տալիս արևմտյան քաղաքական գործիչների անդրսահմանային արկածախնդրությունը։
Պուտինը միաժամանակ շեշտել է, որ Արևմուտքը կուրորեն հավատում է սեփական անպատժելիությանը, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային ողբերգության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում