Թրամփը կաջակցի Իլոն Մասկի՝ Մարսի մասին երազանքը․ Reuters

Թրամփը կաջակցի Իլոն Մասկի՝ Մարսի մասին երազանքը․ Reuters

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք մարդկանց Մարս տեղափոխելու Իլոն Մասկի երազանքը կդառնա ազգային առաջնահերթություն։ Սրա մասին հայտնում են աղբյուրները՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի լուսնային ծրագրի մեծ փոփոխությունները և Մասկի SpaceX-ի խթանումը:

Թրամփի օրոք ակնկալվում է, որ ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը, որի նպատակն է օգտագործել SpaceX-ի Starship հրթիռը՝ մարդկանց Լուսին հասցնելու համար որպես փորձադաշտ դեպի Մարս հետագա թռիչքներն իրականացնելու համար, կենտրոնացած կլինի կարմիր մոլորակի վրա և ուղղված կլինի այս տասնամյակում առանց անձնակազմի թռիչքներ իրականացնելուն։

Ըստ տվյալների՝ տիեզերագնացների համար կառուցված տիեզերանավով Մարս թռչելը ոչ միայն հավակնոտ է, քան Լուսին թռչելը, այլ նաև ռիսկեր է պարունակում և պոտենցիալ ավելի թանկ ծախսեր:

«Լուսինը մեկնարկային հարթակ է վերջնական նպատակին ՝ Մարսին հասնելու համար»,-այս մասին սեպտեմբեր ամսին Թրամփին աջակցելուց հետո ասել էր Մասկը լրագրողներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում