Կրակոցներ՝ «Վեդի ալկո» գործարանում․ կա վիրավոր
08/11/2024 21:07
Նմանատիպ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ քաղաքացին հրազենային վնասվածը ստացել է «Վեդի ալկո» գործարանում։
Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ում հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն։
Բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում