Զելենսկին ստիպված կլինի ընդունել Թրամփի ծրագիրը
08/11/2024 22:04
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի ընդունել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ծրագիրը, եթե այն առաջարկի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Եթե Թրամփը և պետդեպարտամենտը հաստատեն ռազմաճակատի երկայնքով պատերազմը դադարեցնելու ծրագիրն ու մորատորիում հռչակեն ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի անդամակցության հարցում, և դրան համաձայն լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա հավանականությունը, որ Զելենսկին կմերժի, մոտ է զրոյի ։
Երկիրն այժմ այն վիճակում չէ, որպեսզի մերժի իր գլխավոր գործընկերոջը, առանց որի աջակցության՝ պատերազմը շարունակելը գրեթե անհնար կլինի»,- նշում են լրատվամիջոցները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում