Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում

Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում

Օրերս Վենետիկի հնագույն պալատ հանդիսացող Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել դասընթաց, որի գլխավոր բանախոսն էր Ֆասթեքսի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը: Դասը, որը վարում էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, մեծ հաջողություն է ունեցել ուսանողներին տալով լայն պատկերացումներ բլոկչեյն տեխնոլոգիայի և Web3-ի զարգացող ոլորտի մասին:

Իր՝ «NFT-ների և մշակութային ժառանգության պահպանումը թվային դարաշրջանում» թեմայով ելույթի ընթացքում Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից է դարձրել ոլորտում ունեցած իր մեծ փորձին՝ անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին և տարբեր ոլորտների վրա դրա հեղափոխական ազդեցությանը։ Նա ներկայացրել է Web3-ի փոխակերպող ներուժը՝ ընդգծելով այս առաջընթացը հասկանալու և ընդունելու կարևորությունը:

«Ֆասթեքսը, որպես Web3 ընկերությունների խումբ, ունի իր ուրույն ազդեցությունն արվեստի ոլորտում, հատկապես ԱԿՆ նախագծով», – հայտարարել է Խաչատրյանը։ «Ֆասթեքսի միջոցով մենք համագործակցում ենք համալսարանների հետ, այդ թվում Կա՛ Ֆոսկարի համալսարանի հետ, որպեսզի ուսանողներին նաև հասանելի դարձնենք Web3-ը, տեխնոլոգիաները, և թե դրանք ինչպես կարող են ազդեցություն ունենալ արվեստի և այլ հումանիտար ոլորտների վրա»:

Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների և ակադեմիական շրջանակների միջև նման փոխգործակցության կարևորությունը․ «Վենետիկի համալսարանը շատ է կարևորում հանրային ներգրավվածության շրջանակում իրականացնել ավանդական դասընթացներին զուգահեռ սեմինարներ, հանդիպումներ: Եվ մեր այսօրվա միջոցառումը Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչների հետ գալիս է լրացնելու այդ շրջանակում տեղի ունեցող միջոցառումների շարքը: Շատ կարևորում ենք մեր համագործակցությունը Ֆասթեքս ընկերության հետ», – նկատել է նա:

Կա՛ Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ և Ֆասթեքսի Մարքեթինգի բովանդակության նախագծերի համակարգող Նարե Հարությունյանն ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին՝ ոգեշնչելով նրանց հումանիտար գիտելիքները լավագույն ձևով կիրառել այս արագ փոփոխվող թվային աշխարհում:

Այդ համագործակցության շրջանակում օրեր առաջ Վենետիկի Ջուզեպպե Պարինի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն էին ունեցել այցելելու Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյս և զրուցելու նկարչուհի Մարգարիտա Զախարովայի հետ: Աշակերտները նաև նկարել են Ակնուլունքի վրա, որը հետագայում որպես հատուկ նվեր տրվել է դպրոցին։

Fastex -ը՝ իր AKNEYE նախագծով, խթանում է շարունակական կրթական գործակցությունը: Հաշվի առնելով Վենետիկում ընթացող Բիենալեն՝ նման նախաձեռնություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ միավորում են տեխնոլոգիան ու գեղարվեստական կրթությունը և բարձրացնում են ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների շրջանում:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում