Իսրայելական բանակը ոչնչացրել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի պաշտպանական կառույցները
Նմանատիպ
Իսրայելական բանակը ոչնչացրել է Հարավային Լիբանանի Ռաս Ան-Նակուրա սահմանային բնակավայրում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հենակետի պաշտպանական կառույցները: Այս մասին ասվում է Լիբանանում խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Իսրայելական բանակի էքսկավատորներն ու բուլդոզերները ոչնչացրել են ՌԱՍ ԱՆ-Նակուրայի հենակետի ցանկապատի և բետոնե ամրացման կառույցի մի մասը։ Ի պատասխան մեր հրատապ բողոքի՝ իսրայելական բանակը հերքել է խաղաղապահների հենակետի տարածքում իր կողմից իրականացված գործողություն»,-ասված է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել Է իսրայելական կողմին, որ նյութական ունեցվածքին ուղղված Իսրայելի բանակի ավերիչ գործողություններն ակնհայտ են, և նման քայլերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի բացահայտ խախտում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում